Twitter-ի ռեբրենդինգից հետո սոցցանցում հրապարակումները կկոչվեն «իքսեր»
Twitter-ի ռեբրենդինգից հետո սոցցանցում հրապարակումները կկոչվեն «իքսեր»: Ինչպես նշում է kommersant.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկը։
«Twitter-ի գրառումները կկոչվեն «իքսեր»»,-գրել է Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ նախքան ռեբրենդինգն ու տարբերանշանի փոփոխումն այս սոցկայքում հրապարկումները կոչվում էին «թվիթներ»:
Նախօրեին Twitter սոցկայքը փոխել է իր տարբերանշանը՝ կապույտ թռչունին փոխարինել է X տառը՝ սև ուրվագծով։ Մասկը մինչ այդ հայտարարել էր սպասվող փոփոխությունների մասին։
«Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,-գրել էր նա։
Մասկը Twitter-ը ձեռք է բերել 2022 թվականի աշնանը՝ 44 միլիարդ դոլարով:

Աղբյուրը՝ tert.am