Լրահոս

25.07.2023 18:21


Առնո Դարչինյանը 3 անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին ու հաղթեց ժամանակից շուտ (տեսանյութ)

Առնո Դարչինյանը 3 անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին ու հաղթեց ժամանակից շուտ (տեսանյութ)

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Առնո Դարչինյանը 3 անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին ու հաղթեց ժամանակից շուտ, հայտնում են Հայաստանի բռնցքմարտի ֆեդերացիայից։

«46 կգ քաշային մարզիկը մենամարտի առաջին իսկ վայրկյաններից թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես գերազանցեց թուրք Օյան Ֆուրկանին: 3-րդ ռաունդում մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով՝ դադարեցրեց մենամարտը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ 63 կգ քաշային կարգային Ալիկ Կճոյանը 5 անգամ նոկդաունի էր ենթարկել անգլիացի Ջոն Ռիչարդսոնին։

Այս խորագրի վերջին նյութերը