Լրահոս

26.07.2023 09:00


Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հուլիսի 25-ին, ժամը 21:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից, անցել է արգելապատնեշը։ Այս մասին հայնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների, հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Հ․ Մ․-ի (ծնված 1979 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը