Լրահոս

26.07.2023 09:54


Բաղրամյան փողոցի վերջնամասում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլորվել ձորը

Բաղրամյան փողոցի վերջնամասում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլորվել ձորը

Հուլիսի 26-ին, ժամը 02։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը և գլորվել ձորը (մոտ 5 մետր)։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է, իսկ ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1991 թ․) տեղի ուժերով տեղափոխվել Ապարանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար, սակայն հրաժարվել են բուժօգնությունից և դուրս գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը