Լեհաստանի դեսպանատունը հրաժարվեց ընդունել մեր ռուսների փաստաթղթերը, քանի որ դա պետության քաղաքականությունն է․ Սողոմոնյան
Երևանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է Լեհաստանի դեսպանատան՝ «Փյունիկում» Ռուսաստանի երկու քաղաքացիների՝ կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոյին և մարզիչ Ռոման Մոնարյովին շենգենյան վիզա չտրամադրելու որոշումը։
«Այո, նրանց նորից թույլ չտվեցին, քանի որ շվեդական վիզաները Հայաստանում տրվում է Լեհաստանի դեսպանատան կողմից։ Դիմեցինք այլ դեսպանատներ, բայց ասացին, որ իրավունք չունեն։ Իսկ Լեհաստանի դեսպանատունը հրաժարվեց ընդունել մեր ռուսների փաստաթղթերը, քանի որ դա պետության քաղաքականությունն է»,-ասել է Սողոմոնյանը Championat-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի էստոնական «Նարվա Տրանսի» հետ պատասխան խաղից առաջ Հայաստանում Լիտվայի հյուպատոսությունը հրաժարվել էր շենգենյան վիզա տրամադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոյին և գլխավոր մարզչի օգնական Ռոման Մոնարյովին։ Վիզա չէր ստացել նաև նիգերիացի հարձակվող Տաոֆիկ Ջիբրիլը։

Աղբյուրը՝ tert.am