Մալայզիայում կորած տղամարդու մարմինը գտել են կոկորդիլոսի ներսում
Մալայզիայում կորած տղամարդու մարմինը գտել են կոկորդիլոսի որովայնում, գրել է Mirror-ը։ Մնացորդների ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պատկանում են որոնվողին։
Ինչպես գրել են ԶԼՄ-ները, զոհվածը Ադի Բանգսան էր, նա 60 տարեկան էր։ Տղամարդու հարազատները ոստիկանությանը տեղեկացրել են նրա անհետացման մասին, ինչից հետո սկսվել են որոնումները։ Հետաքննության ընթացքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ տղամարդը կարող էր դարձած լինել կոկորդիլոսի զոհը, ինչն էլ հաստատել է բռնված սողունի հերձումը։
Հրշեջ-փրկարարական կայանի պետը պատմել է, որ զոհվածի ընտանիքի անդամները ներկա էին կոկորդիլոսի որովայնի բացման ժամանակ։ Գիշատչի փորում գտնվել են մարդկային մնացորդներ, իսկ կատարված փորձաքննությունը հաստատել է, որ դրանք պատկանել են Բանգսային։
Ոստիկանությունում ավելացրել են, որ կոկորդիլոսը, որը հարձակվել էր մալայզիացու վրա, մոտ 800 կիլոգրամ քաշ ուներ եւ ավելի քան չորս մետր երկարություն։ Միջադեպը մեկնաբանելով՝ տեղի իշխանությունները բնակչությանը հիշեցրել են մարդկանց վրա գիշատիչների հարձակման դեպքերի մասին եւ խնդրել են բնակիչներին զգույշ լինել։