Իսպանիայում հայտնաբերել են հին հռոմեական բաղնիքներ, որոնք 2 հազար տարեկան են
Մերիդայում աշխատող իսպանացի հնագետները հայտնաբերել են հիանալի պահպանված հին հռոմեական բաղնիք։ Օբյեկտը մոտ 2 հազար տարեկան է, այն գտել են այսպես կոչված ամֆիթատրոնի տանն (Casa del Anfiteatro) աշխատելիս, որն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ մոտ է հանրային հանդիսությունների անտիկ շինությանը։ Հետազոտողները նշել են, որ բաղնիքները զարդարում են խճանկարները, որմնանկարները, ծեփածո և մարմարե երեսապատումը։ Այս մասին տեղեկացվել է Մերիդա քաղաքի կայքում։
Մերիդայի տարածքում անտիկ ժամանակաշրջանում եղել է Օգոստոս Էմերիթի (Augusta Emerita) հռոմեական գաղութը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 25թ. Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսի կողմից և հետագայում դարձել Լուզիտանիա նահանգի մայրաքաղաքը։ Այսօր հին քաղաքի մնացորդները ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Հաաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում։ Դրանք ներառում են անտիկ կամարակապ կամուրջը տաշած գրանիտից, որը կառուցվել է Տրայանոս կայսեր օրոք Գվադիանա գետի վրայով, ամֆիթատրոնը և թատրոնը, հանրային, ինժեներային և կրոնական շինությունները (օրինակ՝ Դիանայի տաճարը), ինչպես նաև մասնավոր տների մնացորդները և դամբարանային համալիրները։ Ամֆիթատրոնի տունը խոշոր հին հռոմեական մասնավոր կալվածք է, որը հայտնաբերվել է Մերիդայում։

Աղբյուրը՝ news.am