Միջերկրական ծովի 9 երկրում անտառային հրդեհներ են բռնկվել (լուսանկար)
Միջերկրական ծովի ինը երկրում անտառային հրդեհներ են բռնկվել, Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում հազարավոր հրշեջներ աշխատում են ծայրահեղ շոգի պայմաններում՝ զսպելու բարձր ջերմաստիճանից, չոր պայմաններից և ուժեղ քամուց առաջացած կրակը:
Ինչպես գրում է The Guardian-ը, բարձր ջերմաստիճանը անտառային հրդեհներ է առաջացրել Միջերկրական ծովի երկու կողմում գտնվող երկրներում, առնվազն 34 մարդ է զոհվել Ալժիրում: Ալժիրյան TSA առցանց լրատվական կայքը, հղում անելով Ազգային օդերևութաբանական գրասենյակին, հայտնում է, որ որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով մոտ 50 աստիճանի:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում են 10 զինվոր:
Անտառային հրդեհներ են բռնկվել նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիայի անտառներում:
«Հրշեջ խմբերն փորձում են հանգցնել Լաթաքիայի հյուսիսային գյուղերի անտառներում բռնկված զանգվածային հրդեհները, որոնք մինչ այժմ անվերահսկելի են»,-հայտնել է North Press Agency-ն:
Իտալիան ևս տուժել է անտառային հրդեհներից: Այնտեղ առնվազն յոթ մարդ է զոհվել։ Սիցիլիայի Կատանիա քաղաքում գրանցվել է 47,6 աստիճան շոգ:
Հունաստանը նույնպես տուժել է: Մասնավորապես, Հռոդոս կղզուց ավելի քան երեսուն հազար մարդ է տարհանվել:
Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում հայտարարվել է «տագնապի կարմիր աստիճան»:
Խորվաթիայում քամին այնքան ուժեղ է եղել, որ հրդեհաշիջող ինքնաթիռները չեն կարողացել օդ բարձրանալ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Անտառային հրդեհները պատուհասել են Չեռնոգորիան, Իսպանիայի Գրան Կանարիա կղզին, Պորտուգալիան:

Աղբյուրը՝ tert.am