Լրահոս

26.07.2023 16:07


Հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում լքված նորածնի մայրը

Հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում լքված նորածնի մայրը

Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնին թողած մորը։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ՝ երեխայի մոր հետ քննչական գործողություններ են ընթանում։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը դեպքին առնչվող այլ տեղեկություններ չհայտնեց։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին երեխային գյուղի շները հասցրել էին բնակելի տների մոտ, որտեղ բնակիչները նրան նկատել էին։ Մի քանի ժամ անց երեխան մահացել էր։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 247-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով։

Այս խորագրի վերջին նյութերը