Լրահոս

26.07.2023 16:17


Ակցիայի ժամանակ վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ

Ակցիայի ժամանակ վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի են ենթարկել

Այս խորագրի վերջին նյութերը