Քաղաքական

26.07.2023 21:06


Հայաստանը ցուցադրության համար բեռնատարներ Լաչինի անցակետ ուղարկելու փոխարեն պետք է դադարեցնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները. Հաջիև

Հայաստանը ցուցադրության համար բեռնատարներ Լաչինի անցակետ ուղարկելու փոխարեն պետք է դադարեցնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները. Հաջիև

«Խանքենդիում (Ստեփանակերտ, չակերտները - Tert.am) անջատականների խամաճիկ «առաջնորդները» պատանդ են պահում տեղի բնակչությանը սեփական քաղաքական հավակնությունների համար»։

ԵՄ երկրների, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի դեսպանների մասնակցությամբ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Թատրոնի տեսարանների և բեռնատարներ Լաչինի անցակետ ուղարկելու փոխարեն՝ Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, դուրս բերի իր ուժերի տարրերն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից ու դադարեցնի ապօրինի խամաճիկ ռեժիմի ֆինանսավորումը»,-ասել է Հիքմեթ Հաջիևը։

Նախագահի օգնականը նաև նշել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում բոլոր անօրինական ուժերի զինաթափումը» (չակերտները - Tert.am) ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը