Քաղաքական

26.07.2023 21:20


Գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու․ կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն․ անհետ կորածի նամակը

Գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու․ կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն․ անհետ կորածի նամակը

Մեր քիմիկներից մեկը թաքնված տեղից նամակ է գրել իր մորն ու հորը: Այս մասին հուլիսի 26-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ նշել է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը: Ծնողները փակել էին Բաղրամյան պողոտան և պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ: Նրանք կարդացին նամակը, որը անհետ կորած զինվորներից մեկը գրել է մորը։

«Ցավը էնա, որ արհամարանքի ենք արժանանում, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու․ կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն»,-գրված է նամակում:

Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը