Լրահոս

27.07.2023 11:30


Հայկական ակումբները կմեկնարկեն Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

Հայկական ակումբները կմեկնարկեն Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

Հայկական ակումբները մեկնարկում են ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում:

Աբովյանի քաղաքային մարզադաշտում «Ալաշկերտ»-ը կխաղա հունգարական «Դեբրեցեն»-ի հետ: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Նույն ժամին` 19:00-ին, «Արարատ-Արմենիա»-ն Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի հունական «Արիս»-ի հետ:

21:00-ին Երևանի «Փյունիկ»-ը կմրցի շվեդական «Կալմար»-ի հետ:

Ժամը 21:30-ին «Ուրարտու»-ն արտագնա խաղում կմրցի ռումինական «Ֆարուլ»-ի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը