Նիգերում զինվորականները հայտարարել են հեղաշրջման և երկրի սահմանները փակելու մասին
Աֆրիկայի արևմուտքում գտնվող Նիգերի զինվորականները պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել են հեղաշրջման, բոլոր հաստատությունների աշխատանքի դադարեցման և երկրի սահմանները փակելու մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի հրապարակումից։
Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումը, ըստ տարբեր հրապարակումների, հուլիսի 26-ի առավոտից պահվում է նախագահական պալատում։ Բազումին աջակցություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Ըստ BBC-ի՝ Մոհամեդ Բազումը Արևմտյան երկրների դաշնակիցն է իսլամիստ զինյալների դեմ պայքարում։
Զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարել են, որ հեղաշրջում են իրականացնում «երկրում շարունակաբար վատթարացող անվտանգային իրավիճակի, տնտեսական և սոցիալական վատ կառավարման պատճառով»։
«Արտաքին բոլոր գործընկերներին խնդրում ենք չմիջամտել։ Ցամաքային և օդային սահմանները փակ կմնան, մինչև իրավիճակը չկայունանա»,-հայտարարել են նրանք։
Հուլիսի 26-ին Նիգերի մայրաքաղաք Նիամեյում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելով երկրի նախագահին։ Ըստ BBC-ի թղթակցի՝ ցուցարարներին ցրելու համար հեղաշրջում կատարող զինվորականները մի քանի գնդակ են արձակել։
Նիգերի երկու հարևան երկրներում՝ Մալիում և Բուրկինա Ֆասոյում նույնպես վերջին տարիներին հեղաշրջումներ են կատարվել։