Աշխարհ

27.07.2023 12:55


Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 47,2 տոննա լոլիկի և 14 տոննա ելակի ներկրումը

Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 47,2 տոննա լոլիկի և 14 տոննա ելակի ներկրումը

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը։

Ինչպես հայտնում է Интерфакс-Азербайджан-ը, ընդհանուր առմամբ, «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է 47,2 տոննա քաշով լոլիկի 3 խմբաքանակի և 14 տոննա քաշով ելակի 1 խմբաքանակի ներկրում:

«Ապրանքն ուղարկվում էր Ռուսաստանի Դաշնություն՝ հետագա վաճառքի, սակայն ապրանքներով բեռնատարները վերադարձվել են ներկրողի երկիր»,-նշում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Ապրանքների վերադարձի պատճառ է հանդիսացել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում հայտնաբերվել են բուսասանիտարական սերտիֆիկատներում չհավաստագրված ուղղումներ կատարելու փաստեր, ինչպես նաև անհամապատասխանություններ մակնշման տեղեկատվության և բուսասանիտարական սերտիֆիկատների միջև

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը