Խիստ շոգը բացասաբար է անդրադառնում հոգեկան առողջության վրա
Բեյլորի բժշկական քոլեջի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ ամռան ծայրահեղ շոգը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդկանց հոգեկան առողջության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում։
Տրամադրությունը կարգավորող սերոտոնին հորմոնի վրա շոգի գործած ազդեցության պատճառով մարդկանց մոտ հույզերի և վարքագծի փոփոխություններ կարող են առաջանալ։ Խիստ բարձր ջերմաստիճանների դեպքում մարդիկ ավելի շատ են ենթարկվում սթրեսի, դեպրեսիայի և ավելի շատ են հոգնում։ Դա հատկապես անդրադառնում է երեխաների և այն մարդկանց վրա, որոնք արդեն հոգեկան ինչ-որ խանգարում կամ կախվածություն ունեն, օրինակ՝ ալկոհոլից։
Գիտնականները նաև ընդգծել են, որ կլիմայի փոփոխությունն ընդհանուր առմամբ կապված է հոգեկան առողջության խնդիրների խորացման հետ։ Ցանկացած բնական կլիմայական աղետ կարող է խորացնել դեպրեսիայի հավանականությունն ավելի քան 30 տոկոսով, իսկ տագնապի հավանկանությունը՝ 70 տոկոսով։
Օրգանիզմի վրա շոգի ազդեցությունը նվազեցնելու համար հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս կրել գլխարկներ, ավելի շատ ջուր խմել և վերահսկել դեղորայքային բուժումը, քանի որ շատ դեղեր վատ են ազդում ծայրահեղ շոգի պայմաններում։

Աղբյուրը՝ news.am