Լրահոս

27.07.2023 14:56


«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից 11 բուժառու տեղափոխվել է ՀՀ, նախատեսվում է այսօր Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 13 բուժառուի

«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից 11 բուժառու տեղափոխվել է ՀՀ, նախատեսվում է այսօր Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 13 բուժառուի

Այսօր՝ հուլիսի 27-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։

Այս խորագրի վերջին նյութերը