Լրահոս

27.07.2023 21:34


Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը

Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը

Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019 թվականին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը, հայտնում է TV5-ը։

Վերջին ամսվա ընթացքում նա պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում էր, արտաքին տեսքն անճանաչելիորեն փոխված։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ու մինչ այժմ կոմայի մեջ էր։

Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որն այդ աղմուկից հետո է հայտարարել մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Գործով կալանավորված է միայն մարզպետի օգնականը։

Այս խորագրի վերջին նյութերը