Արցախի խորհրդարանը նոր օրենքով Ազգային ժողովի նախագահի ընտրության համար սեղմ ժամկետներ է սահմանել
Արցախի նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք պայմանավորված են ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի սեղմ ժամկետներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը նշեց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման տասնօրյա ժամկետը և օրենքով ամրագրված հերթական նիստ գումարելու ժամկետն ու առանձնահատկությունները չեն համապատասխանում ներկա իրավիճակին և բավականին տևական են:
«Առաջարկվում է վերանայել ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը՝ գործող 10-օրյա ժամկետը փոխարինել աշխատանքային երկօրյա ժամկետով, իսկ ԱԺ նախագահի ընտրության հարցը քննարկել թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա նիստում՝ հերթականի փոխարեն»,-մանրամասնեց նախագահի լիազոր ներկայացուցիչը՝ հավելելով, որ գլխադասային հանձնաժողովում առաջարկությունները հաշվի առնելով, փոփոխություններում ավելացրել են նաև, որ ԱԺ նախագահի հրաժարականի դեպքում լիազորությունները դադարեցված են համարվում հրաժարական ներկայացնելու պահից:
Քննարկումից հետո խորհրդարանը 21 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխություններն ընդունել է որպես օրենք: