ՌԴ-ում հայտնել են Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակումը կանխելու մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակման փորձը ձեռնարկվել էր Կիևի կողմից։Միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ Մոսկվայում և Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով մի քանի հարձակում է տեղի ունեցել։ Հուլիսի սկզբում հաղորդվել էր մերձմոսկովյան երեք բնակավայրերի շրջանում 5 ԱԹՍ-ի խոցման մասին։ Իսկ այս շաբաթվա սկզբին Ռուսաստանը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշել էր 2 ԱԹՍ, որոնցից մեկն ընկել էր Մոսկվայի պողոտաներից մեկում, մյուսը՝ բիզնես կենտրոնի շենքի վրա։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
ՌԴ-ում հայտնել են Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակումը կանխելու մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակման փորձը ձեռնարկվել էր Կիևի կողմից։ Միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։