Լրահոս

28.07.2023 10:34


ՊՆ УАЗ-ը Առինջ-Սևան ճանապարհին բախվել է հողաթմբին և կողաշրջվել․ կան վիրավորներ

ՊՆ УАЗ-ը Առինջ-Սևան ճանապարհին բախվել է հողաթմբին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamhsyan.com-ը հայտնում է, որ ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:

2 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել ՀՀ ՊՆ «Մուրացանի» զինվորական հոսպիտալ:

Այս խորագրի վերջին նյութերը