Աբդոլլահիանն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու բանակցությունները և Լաչինի միջանցքը
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հիմնական հարցերը, հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է. «Երկու երկրների միջև համագործակցության գործընթացը ներկայումս գտնվում է կառուցողական և դրական ուղու վրա»:
Իրանի արտգործնախարարը «հաջող» է որակել Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների վերջին հանդիպումը Աստարայում՝ հավելելով, որ երկու երկրների միջև լավ պայմանավորվածություններ են կնքվել հատկապես երկաթուղային և ճանապարհային ոլորտում։
Բայրամովը, իր հերթին, Ադրբեջանի երախտագիտությունն է հայտնել Ղարաբաղի (Արցախ) հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական դիրքորոշումների համար, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի հետ բանակցություններում և Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակը։
Կողմերը ոչ կառուցողական են համարել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը տարածաշրջանի երկրների և դերակատարների կողմից։

Աղբյուրը՝ tert.am