Լրահոս

28.07.2023 12:26


Բագրատաշենի ճանապարհին Mercedes-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր

Բագրատաշենի ճանապարհին Mercedes-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Նոյեմբարյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Բագրատաշենի անցակետ ճանապարհահատվածում, վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակացության չգալով՝ մահացել է:

Մահացածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Ռաֆայել Օգանյանն է:

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և մահացածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը