Լրահոս

28.07.2023 13:36


Արմավիրի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Արմավիրի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գևորգ Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը