Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում
«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը հիմնված է Միխայիլ Կոցիուբինսկու համանուն պատմության վրա և պատմում է ուկրաինացիների ենթաէթնիկ խմբի՝ հուցուլների սիրո պատմությունը։
1965 թվականին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը մի ծրագրի մաս է դարձել, որի շրջանակում կցուցադրվեն 20-րդ դարի վերականգնված ֆիլմեր: Հայ ռեժիսորի ստեղծագործությունը ներկայացված է Ուկրաինայի դրոշի ներքո, քանի որ ֆիլմը նկարահանվել է Կիևի Դովժենկո կինոստուդիայում։
«Մոռացված նախնիների ստվերները» կցուցադրվի Ֆրենսիս Ֆորդ-Կոպոլայի, Թերենս Մալիկի, Կառլոս Սաուրայի, Անդրեյ Տարկովսկու և համաշխարհային կինոյի այլ դասականների ֆիլմերի հետ միասին։
Վենետիկի 80-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը՝ Լիդո կղզում:Ծրագրում ընդգրկված էին Լյուկ Բեսոնի, Ռոման Պոլանսկու, Վուդի Ալենի և շատ հայտնի ռեժիսորների ֆիլմերը։
Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում
«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը հիմնված է Միխայիլ Կոցիուբինսկու համանուն պատմության վրա և պատմում է ուկրաինացիների ենթաէթնիկ խմբի՝ հուցուլների սիրո պատմությունը։
1965 թվականին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը մի ծրագրի մաս է դարձել, որի շրջանակում կցուցադրվեն 20-րդ դարի վերականգնված ֆիլմեր: Հայ ռեժիսորի ստեղծագործությունը ներկայացված է Ուկրաինայի դրոշի ներքո, քանի որ ֆիլմը նկարահանվել է Կիևի Դովժենկո կինոստուդիայում։
«Մոռացված նախնիների ստվերները» կցուցադրվի Ֆրենսիս Ֆորդ-Կոպոլայի, Թերենս Մալիկի, Կառլոս Սաուրայի, Անդրեյ Տարկովսկու և համաշխարհային կինոյի այլ դասականների ֆիլմերի հետ միասին։
Վենետիկի 80-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը՝ Լիդո կղզում: Ծրագրում ընդգրկված էին Լյուկ Բեսոնի, Ռոման Պոլանսկու, Վուդի Ալենի և շատ հայտնի ռեժիսորների ֆիլմերը։
Աղբյուրը՝ style.news.am