Ավստրալացին իր բազմոցը նվիրել է կարիքավորներին՝ մոռանալով, որ դրանում 30 000 դոլար է թաքցրել
Ավստրալիայից տարեց տղամարդը բարեգործական նպատակներով բազմոց է նվիրել, իսկ հետո հիշել, որ դրանում 30 հազար դոլար է պահել, գրում է LADBible-ը։ Այժմ թոշակառուն հույս ունի, որ կահույքի նոր սեփականատերը կվերադարձնի գումարը։
Ջորջ անունով տղամարդու խոսքով՝ ինքը տանը վերանորոգում է սկսել, ուստի որոշել է ազատվել հին բազմոցից։ Տղամարդն ափսոսացել է դեն է նետել կահույքը, դրա համար այն նվիրել կարիքավորներին։ Սակայն օրեր անց թոշակառուն հիշել է, որ այդ բազմոցում 30 հազար դոլար է պահել։
«Ես չեմ կարող հավատալ, թե որքան հիմար էի, ճիշտն ասած»,-ասել է ավստրալացին:
Ցավոք, Ջորջը չի կարողացել պարզել, թե ում է վաճառվել կահույքը: Այժմ տղամարդը հույս ունի, որ բազմոցի նոր տերը կգտնի գումարը և կվերադարձնի այն։ Այս առնչությամբ թոշակառուն նաև մի քանի գրառում է կատարել սոցցանցերում՝ փոխհտուցում խոստանալով նրան, ով կվերադարձնի գումարը:
«Եթե ես հետ ստանամ [փողի] մի մասը, ես երջանիկ կլինեմ»,-ավելացրել է նա:

Աղբյուրը՝ news.am