Թոմ Հենքսի որդին ցուցադրել է խաչի տեսքով իր նոր դաջվածքը՝ պնդելով, որ իր կյանքի նպատակը «Աստծուն ծառայելն է»
Թոմ Հենքսի որդին ցուցադրել է խաչի տեսքով իր նոր դաջվածքը՝ պնդելով, որ իր կյանքի նպատակը «Աստծուն ծառայելն է»։
Օսկարակիր դերասան Թոմ Հենքսի և երգչուհի Ռիտա Ուիլսոնի որդին, ով ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ մինչև քրիստոնեություն ընդունելը, ինքնահռչակ աթեիստ էր, այժմ օգտագործում է իր հարթակը Աստծո խոսքը տարածելու համար:
Դա անելու համար 32-ամյա դերասանը ջնջել է Instagram-ում իր բոլոր գրառումները և հրապարակել լուսանկար՝ ցուցադրելով խաչի տեսքով հսկայական դաջվածքը: Չեթը հայտարարել է, որ իր կյանքի «նպատակն» է ծառայել Աստծուն։
«Ես խաղացել եմ բազմաթիվ դերեր և շատ դիմակներ եմ կրել։ Դերասան, ռեփեր… Դրանցից ոչ մեկն իրական չէ»: Նրա խոսքով՝ ինքը «հիմար խաղալու մեջ էր մասնագիտացել, քանի որ դա սովորել էր, որպես գոյատևման մեխանիզմ»: Նա նշել է, որ նախկինում իր առջև ծառացած խնդիրները անմիջական արդյունք են եղել իր կյանքում Աստծո բացակայության։

Աղբյուրը՝ style.news.am