Աշխարհ

28.07.2023 14:18


Ադրբեջանն ու Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության միջև 2023 թվականի երկկողմ համագործակցության պլանի համաձայն» Տաշքենդի մարզի Չիրչիկ զորավարժարանում կանցկացվեն UZAZ-2023 համակարգչային աջակցությամբ մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ։

Ինչպես գրում է minval.az-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ադրբեջանական բանակի մի խումբ զինծառայողներ, որոնք կմասնակցեն զորավարժություններին, այցով գտնվում են Ուզբեկստանում։

Ուզբեկա-ադրբեջանական համատեղ զորավարժություններում զինծառայողները հատուկ մարտական գործողությունների կազմակերպման և անցկացման դրվագներ են մշակելու։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը