Լրահոս

28.07.2023 21:31


Երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hուլիսի 28-ին, ժամը 14։28-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1994 թ.), «Lexus» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1983 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Մ. Մ.-ին (ծնված 1983 թ.), Հ. Կ.-ին (ծնված 1951 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը