ՀՀ տարածքում եղանակային պայմանների փոփոխության և օդի ջերմաստիճանի նվազելու պատճառով զգալիորեն բարձրացել է կենցաղային գազասարքերի ծանրաբեռնվածությունը:
Ջեռուցման սեզոնի նախօրյակին գազի անվտանգ օգտագործման նկատմամբ ուշադրությունը բարձրացնելու, ինչպես նաև կենցաղում գազօգտագործման ժամանակ դժբախտ պատահարները կանխելու նպատակով` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը հիշեցնում են գազ սպառողներին, որ գազի սարքերի օգտագործման ժամանակ անհրաժեշտ է անշեղորեն պահպանել անվտանգության կանոնները:
Այդ կանոններն են.
➢ Ստուգել քարշի առկայությունը ծխաօդատար ուղիներում: Քարշի բացակայության կամ թույլ քարշի դեպքում չօգտագործել գազի սարքավորումները, դա չափազանց վտանգավոր է կյանքի և առողջության համար: Գազի հետագա օգտագործումը հնարավոր է միայն ծխնելույզները և օդափոխիչ ուղիները համապատասխան ծառայությունների կողմից ստուգելուց և մաքրելուց հետո։
➢ Չօգտվել գազի ջեռուցման և ջրատաքացուցիչ սարքերից ուժեղ քամու ժամանակ:
➢ Չի թույլատրվում տեղակայել հարկադիր արտաքաշիչ օդափոխության համակարգեր այն շինություններում, որտեղ առկա են բաց այրման հոսքով գազի սարքավորումներ:
➢ Չօգտվել գազի սարքավորումներից, եթե անվտանգության ազդանշանային համակարգն անսարք է:
➢ Միացած գազի սարքավորումները չթողնել առանց հսկողության:
➢ Չանջատել այրվող գազի ազդանշանիչ սարքը և վթարային անջատիչ կափույրները:
➢ Քնի և հանգստի համար չօգտագործել այն շինությունները, որտեղ տեղադրված են գազի սարքավորումներ:
➢ Խստորեն արգելվում է գազօջախն օգտագործել շինությունը տաքացնելու համար:
➢ Չփակել օդափոխիչ ուղիների մուտքը, ապահովել շինությունների մշտական և հուսալի օդափոխությունը, որտեղ տեղադրված են գազի սարքավորումներ:
➢ Յուրաքանչյուր անգամ գազի սարքավորումն օգտագործելուց հետո պարտադիր փակել ծորակները և փականները:
➢ Գազի հոտը զգալու դեպքում անհապաղ դադարեցնել գազի սարքավորումների օգտագործումը, փակել բոլոր ծորակներն ու փականները, բացել պատուհանները` շինությունն օդափոխելու համար, և դիմել գազի վթարային ծառայությանը` «1-04» հեռախոսահամարով:
Պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները
ՀՀ տարածքում եղանակային պայմանների փոփոխության և օդի ջերմաստիճանի նվազելու պատճառով զգալիորեն բարձրացել է կենցաղային գազասարքերի ծանրաբեռնվածությունը:
Ջեռուցման սեզոնի նախօրյակին գազի անվտանգ օգտագործման նկատմամբ ուշադրությունը բարձրացնելու, ինչպես նաև կենցաղում գազօգտագործման ժամանակ դժբախտ պատահարները կանխելու նպատակով` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը հիշեցնում են գազ սպառողներին, որ գազի սարքերի օգտագործման ժամանակ անհրաժեշտ է անշեղորեն պահպանել անվտանգության կանոնները: Այդ կանոններն են. ➢ Ստուգել քարշի առկայությունը ծխաօդատար ուղիներում: Քարշի բացակայության կամ թույլ քարշի դեպքում չօգտագործել գազի սարքավորումները, դա չափազանց վտանգավոր է կյանքի և առողջության համար: Գազի հետագա օգտագործումը հնարավոր է միայն ծխնելույզները և օդափոխիչ ուղիները համապատասխան ծառայությունների կողմից ստուգելուց և մաքրելուց հետո։ ➢ Չօգտվել գազի ջեռուցման և ջրատաքացուցիչ սարքերից ուժեղ քամու ժամանակ: ➢ Չի թույլատրվում տեղակայել հարկադիր արտաքաշիչ օդափոխության համակարգեր այն շինություններում, որտեղ առկա են բաց այրման հոսքով գազի սարքավորումներ: ➢ Չօգտվել գազի սարքավորումներից, եթե անվտանգության ազդանշանային համակարգն անսարք է: ➢ Միացած գազի սարքավորումները չթողնել առանց հսկողության: ➢ Չանջատել այրվող գազի ազդանշանիչ սարքը և վթարային անջատիչ կափույրները: ➢ Քնի և հանգստի համար չօգտագործել այն շինությունները, որտեղ տեղադրված են գազի սարքավորումներ: ➢ Խստորեն արգելվում է գազօջախն օգտագործել շինությունը տաքացնելու համար: ➢ Չփակել օդափոխիչ ուղիների մուտքը, ապահովել շինությունների մշտական և հուսալի օդափոխությունը, որտեղ տեղադրված են գազի սարքավորումներ: ➢ Յուրաքանչյուր անգամ գազի սարքավորումն օգտագործելուց հետո պարտադիր փակել ծորակները և փականները: ➢ Գազի հոտը զգալու դեպքում անհապաղ դադարեցնել գազի սարքավորումների օգտագործումը, փակել բոլոր ծորակներն ու փականները, բացել պատուհանները` շինությունն օդափոխելու համար, և դիմել գազի վթարային ծառայությանը` «1-04» հեռախոսահամարով: