Լրահոս

29.07.2023 07:33


Առաջին 4 ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնողները 14 հազ․-ով ավելի են ժամանողներից

Առաջին 4 ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնողները 14 հազ․-ով ավելի են ժամանողներից

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») ուղևորների հոսքը 2023 թ․ հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 1 453 222 մարդ։

«Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորների հոսքը եղել 1 427 916 (ժամանել է 707 100 մարդ, մեկնել՝ 720 816-ը), «Շիրակ» օդանավակայանում՝ 25 306 (ժամանել է 12 547 քաղաքացի, մեկնել՝ 12 759-ը)։

Ընդհանուր առմամբ, ժամանել է 719 647 մարդ, մեկնել՝ 733 575-ը։

Ստացվում է, որ մեկնողները համարյա 14 հազ․-ով ավելի են ժամանողներից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը