Կարծիք

29.07.2023 13:35


23,2 միլիոն դոլարանոց խրախճանք ժանտախտի ժամանակ

23,2 միլիոն դոլարանոց խրախճանք ժանտախտի ժամանակ

23, 2 միլիոն դոլարանոց խրախճանք ժանտախտի ժամանակ

Նիկոլ Անհողի աշխատակազմի ղեկավարն էքսատազացված գրառում էր արել և տեղեկացրել, որ շուտով Հայաստան է ժամանելու համաշխարհային աստղերից մեկը...

Պարզվում է, այդ մեգաաստղը հայտնի ռեփեր Սնուփ Դոգն է, որին հրավիրելու հանար կառավարությունը հարկատուներիս հաշվին ծախսելու է 23, 2 միլիոն դոլար` 9 միլիարդ դրամից ավելի գումար...

Սա ևս մեկ ապացույց է, որ քայլիստների մոտ բարոյայանություն գրեթե չկա...Ինչպե՞ս կարելի է կառավարության մակարդակով այսպիսի համերգներ կազմակերպել, երբ Արցախում 130 հազար մարդ շրջափակման մեջ են և սովամահության վտանգ կա, 44֊օրյա պատերազմից հետո ունենք հազարավոր անօթևան մնացած տեղահամվածներ և, հազարավոր հաշմանդամ զինվորներ, որոնց հաշմանդամության կարգեր են չեղարկում` գումար չծախսելու նպատակով, ունենք խայտառակ վիճակում գտնվող չկահավորված դիրքեր ... Եվ վերջապես, մեր պետական պարտքը Նիկոլի կառավարման ընթացքում աճել է 4 միլիարդ դոլարից ավելի և անցել է 11 միլիարդ դոլարը... Ու այդ պարտքով վերցված գումարներով իշխանությունները համերգներ են կազմակերպում...

Հենց սրա մասին են ասել` "Խրախճանք ժանտախտի ժամանակ"...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը