Լրահոս

29.07.2023 13:59


Ոչ սթափ վիճակում Գավառի 36-ամյա բնակիչը մտել է հիվանդանոց, հայհոյանքներ հնչեցրել, գուլպայի մեջ դանակ պահել

Ոչ սթափ վիճակում Գավառի 36-ամյա բնակիչը մտել է հիվանդանոց, հայհոյանքներ հնչեցրել, գուլպայի մեջ դանակ պահել

Հուլիսի 28-ին, ժամը 01.57-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ոչ սթափ վիճակում գտնվող մի քաղաքացի անհանգստացնում է իրենց, նրա մոտից վերցվել է դանակ: Հայտնում են ոստիկանությունից:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի ոստիկաններ:

Պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ 36-ամյա երիտասարդը հարբած վիճակում մտել է հիվանդանոց և հայհոյանքներ հնչեցրել:

Նրան մի քանի անգամ հրավիրել են դուրս, սակայն չի ենթարկվել և անհանգստացրել է բուժաշխատողներին: Այնուհետև գուլպայի միջից հանել է 17 սմ երկարությամբ խոհանոցային դանակ, որը վերցվել է նրա մոտից:

36-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը