Ազատան գյուղի կամրջի վրա բախվել են Chevrolet-ը, Nissan-ը, 07-ն ու բեռնատար գազելը․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղիի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 108 կմ հատվածում` Ազատան գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի վրա բախվել 35-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած Chevrolet Volt մակնիշի, 54-ամյա Արտյոմ Տ․-ի վարած GAZ 33023 բեռնատար, 66-ամյա Արա․ Ք․-ի վարած Nissan Serena և 26-ամյա Ցոլակ Բ․-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության մեքենայով, 2 հոգի էլ քաղաքացիների օգնությամբ, անձնական ավտոմեքենաներով, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են ինքնությունը վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և պարեկները վարորդներին ուղեկցում են այլընտրանքային ճանապարհով։