Բայրամովը ՄԱԿ գլխավոր քարտուղարին դժգոհել է Հայաստանից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին։ Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն գրել է X-ում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նամակում ներկայացված են մի շարք կեղծ հավաստիացումներ, մասնավորապես՝ պնդվում է, որ «Ադրբեջանը ԿԽՄԿ աջակցությամբ ապահովում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի ծագումով հայ բնակիչների ազատ անցումը «Լաչին» սահմանակետով, եւ ամեն օր սահմանակետը միջինը հատում է 25-30 մարդ»։ Այնուհետեւ նամակում նշվել է, որ Ադրբեջանը զուգահեռ առաջարկել է օգտագործել Աղդամով ճանապարհը, իսկ «հայկական կողմը շարունակում է հրաժարվել Ադրբեջանի օգնությունից»։ Բաքվի վարկածով՝ «դա վկայում է այն մասին, որ ներկայիս մանիպուլյացիաները հումանիտար իրավիճակի հետ կապված քաղաքական խաղ են, նշված է տեքստում»։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանցիները վերոնշյալ սահմանային անցակետով հափշտակել են Արցախի քաղաքացու։

Աղբյուրը՝ news.am