Լրահոս

31.07.2023 09:09


Տապալված ծառեր, թուլացած ու պոկված գովազդային վահանակներ, տանիքների ծածկեր․ Երևանում քամին լուրջ վնասներ է պատճառել (լուսանկար)

Տապալված ծառեր, թուլացած ու պոկված գովազդային վահանակներ, տանիքների ծածկեր․ Երևանում քամին լուրջ վնասներ է պատճառել (լուսանկար)

Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել գովազդային վահանակներ, ալեհավաքներ, տանիքների ծածկեր, թիթեղներ, ձողեր և սյուներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացնում են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։

May be an image of tree

No photo description available.

May be an image of tree

Այս խորագրի վերջին նյութերը