Քաղաքական

31.07.2023 08:45


Արցախը ճանաչել եք Ադրբեջանի մաս, բա ի՞նչ եք ուզում՝ ադրբեջանցիներն անցակետը չդարձնե՞ն առևանգման կետ. Դավիթ Բաբայան

Արցախը ճանաչել եք Ադրբեջանի մաս, բա ի՞նչ եք ուզում՝ ադրբեջանցիներն անցակետը չդարձնե՞ն առևանգման կետ. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի վարքագիծը սպասելի էր, հենց այդպես էլ անելու էր, մենք միշտ զգուշացրել ենք, թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ Լաչինի միջանցքում նացակետի տեղադրումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով նախօրեին Հակարիի կամրջի մոտից 68-ամյա արցախցու առեւանգմանը, որը Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստան էր մեկնում սրտի վիրահատության նպատակով:

«Մենք այդ մասին բազմիցս ենք բարձրաձայնել, որ անթույլատրելի է անցակետի տեղադրումը, ուղղակի քաղաքացին առաջինը դարձավ այդ զոհը: Այս հասարակությունը կա՛մ չի ուզում հասկանա, կա՛մ չի հասկանում իրականությունը, բայց դա չի փոխում իրավիճակը, ասողին լսող է պետք: Իհարկե, սա սպասելի էր»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը