Քաղաքական

31.07.2023 09:29


SOS․ Արցախում երիտասարդները ֆլեշմոբ են իրականացրել

SOS․ Արցախում երիտասարդները ֆլեշմոբ են իրականացրել

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, պաշարված Արցախի սրտում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվել է ֆլեշմոբ` SOS վերտառությամբ:

«Այս նախաձեռնությամբ Արցախի երիտասարդներն իրացրել են իրենց ձայնը և հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արցախցիների դեմ իրականացնում է էթնիկ զտում։ Արտաքին աշխարհը լուռ է։

Ամիսներ շարունակ արցախցիները կրում են բազմաթիվ դժվարություններ, այժմ էլ կանգնած են հումանիտար աղետի առաջ»,-ասվում է հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը