Ադրբեջանական անցակետում Վագիֆ Խաչատրյանի փաստացի առևանգումը վկայում է մեկ բանի մասին՝ Ադրբեջանը Ղարաբաղի բոլոր հայերին իր գերին է համարում
Այս քայլով (առևանգելով Վագիֆ Խաչատրյանին - խմբ.) ադրբեջանցիները փորձում են վախի մթնոլորտ սերմանել արցախցիների մեջ՝ ցույց տալով, որ իրենց պետք է, որ հայերը լքեն Ղարաբաղը, այլ ոչ թե ինտեգրվեն Ադրբեջանին։ Եվ որպեսզի վերջին գործոնը իսպառ վերանա, Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես ծրագիր է մշակել, որում նշվում է, որ այն ղարաբաղցիները, ովքեր այսօր ապրում են Արցախում, հայեր չեն, այլ հայախոս ուդիներ։
Այսինքն՝ բոլոր այն հայերը, ովքեր կհամաձայնվեն ինտեգրմանը, ստիպված են լինելու փոխել իրենց ազգությունը։ Ադրբեջանցիներն այս քայլով փորձում են ղարաբաղցիներին ցույց տալ, որ պետք է ոչ թե ինտեգրվել Ադրբեջանին, այլ լքել Ղարաբաղը և գնալ Հայաստան։
Մյուս կողմից, Վագիֆ Խաչատյարնի փաստացի առևանգումը Հայաստանին ուղերձ է, որով ցանկանում էն ցույց տալ, որ ցանկացած հայ կարող է մեղադրվել պատերազմի մեջ ներգրավվածության կամ պատերազմ հրահրելու մեջ, և կարող են ձերբակալվել։ Ավելին, «Ղարաբաղի հարցը լուծվելուց» հետո Ադրբեջանը մտադիր է հսկայական փոխհատուցում պահանջել Հայաստանից, և այդ փոխհատուցումը չվճարելու դեպքում Բաքուն կփորձի ուժով հողեր խլել հենց Հայաստանի տարածքից։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանում այսօր փորձում են «պատմական հիմնավորումներ» գտնել իրենց քաղաքականության համար՝ դրանով իսկ մերժելով ներկայիս Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Ադրբեջանն ամեն ամիս, ամեն շաբաթ, ամեն օր նոր հակահայկական քայլեր է ձեռնարկելու, քանի որ տեսնում է, որ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը մնում է Հայաստանի ղեկավար։ Քանի որ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը չի կարող ունենալ ադեկվատ դաշնակից, իսկ առանց դաշնակիցների, Հայաստանը ստիպված է լինելու անընդհատ զիջել Ադրբեջանին և դա անել անդադար՝ մինչև վերջին հայը։
Բոլոր այն հայերը, ովքեր սա չեն հասկանում, մեղսակից են սեփական ժողովրդի դեմ կատարված հանցագործությանը, քանի որ վաղ թե ուշ Հայաստանի ողջ բնակչությունը վերածվելու է «վագիֆների»։ Արցախի ու Հայաստանի հայությունը «Վագիֆ» է դարձել մեկ անձի պատճառով, ում անունն է Նիկոլ Փաշինյան:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am