Նիկոլի ծրագիրը կարող է իրականանալ, երբ ընդդիմադիր շրջանակները համոզեն ընտրողներին՝ չգնալ ընտրությունների
Բոլորի համար պարզ է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները հանրաքվե են։ Եթե ՔՊ-ն 50+ ձայն հավաքի, ապա Նիկոլը դա ներկայացնելու է որպես հանրային աջակցություն՝ Արցախը հանձնելու գործին։
2021 թվականի ընտրություններին, երբ Նիկոլը խոստանում էր պայքարել Արցախի համար, Երևանում ՔՊ-ն ստացել է 42.31 տոկոս ձայն։ Եթե հիմա անգամ կրկնվեն 2021 թվականի արդյուքնները (ինչը խիստ կասկածելի է, քանի որ նրա վարկանիշը բավական իջել է), ապա միևնույն է Նիկոլը չի կարող ասել, որ հանրության մեծամասնությունը աջակցում է իրեն՝ 42 տոկոսը կեսից պակաս է։
Նիկոլի ծրագիրը կարող է իրականանալ մի դեպքում, երբ ընդդիմադիր շրջանակները համոզեն ընտրողներին՝ չգնալ ընտրությունների ու ընդդիմադիր ընտրողների պասիվ մասնակցության ֆոնին իշխանական 42 տոկոսը դառնա 52 տոկոս, քանի որ քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի մեջ կմեծանա իշխանական ընտրողների թիվը։
«Մայր Հայաստան» շարժման անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից