Աշխարհ

31.07.2023 17:22


Լաչինի «ճանապարհը» «Ադրբեջանի տարածքն է», Բաքուն ազատ է ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում. Թուրքիայի ԱԳՆ

Լաչինի «ճանապարհը» «Ադրբեջանի տարածքն է», Բաքուն ազատ է ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ադրբեջանն «ազատ է» (չակերտները՝ Tert.am) ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում իր «ինքնիշխան տարածքների» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ, որը «ներառում է Լաչինի ճանապարհը» (չակերտները՝ Tert.am, Լաչինի միջանցք) Հայաստանի հետ սահմանին։

Այս մասին Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը հայտարարել է Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։

«Լաչինի ճանապարհը (Լաչինի միջանցք) Ադրբեջանի տարածքն է, Բաքուն ազատ է ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում: Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»,-ասել է նա։

Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանային կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Այստեղ մեծ նշանակություն ունի «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը, ասել է թուրք նախարարը։

«Թուրքիայի ուժն Ադրբեջանն է, Ադրբեջանի ուժը՝ Թուրքիան»,-եզրափակել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը