Լրահոս

31.07.2023 18:19


Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է

Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են ԱՀ քաղաքացիների մեջ խուճապ տարածել․ հայտնում է Արցախի ԱԱԾ-ն։

Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։

Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չարձագանքել նման գրառումների, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել պաշտոնական լրահոսին։

Այս խորագրի վերջին նյութերը