Մոսկվան և Մոսկվայի մարզը դարձյալ ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել
Մոսկվան և Մոսկվայի մարզը հերթական անգամ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։Երկու ԱԹՍ-ներ խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, ևս մեկն ընկել է Մոսկվա Սիթիի տարածքում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում գտնվող օբյեկտների վրա հարձակման փորձը ձեռնարկել է Կիևը, և այդ փորձը կասեցվել է։ Ըստ գերատեսչության՝ ԱԹՍ-ներից երկուսը խոցվել են Մոսկվայի մարզի Օդինցովոյի և Նարո-Ֆոմինսկի շրջանների երկնքում։ Իսկ մյուս անօդաչուն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, կորցրել է կառավարումը և ընկել Մոսկվա Սիթիի ոչ բնակելի համալիրներից մեկի տարածքում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում հայտնել է, որ վնասվել է շենքի ճակատային հատվածը 21-րդ հարկում, կոտրվել են շենքի ապակիները 150 քառ․ մետր մակերեսով։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ ԱԹՍ-ի բեկորները հայտնաբերվել են և կուղարկվեն փորձաքննության։ Գործակալությունը նաև նշում է, որ միջադեպից հետո ժամանակավորապես փակվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը, ինքնաթիռներն ուղարկվել են այլ օդանավակայաններ։ Այժմ «Վնուկովո»-ն աշխատում է բնականոն ռեժիմով։
Հուլիսի 30-ին ևս Ռուսաստանը ենթարկվել էր ԱԹՍ-ների հարձակման։ Դրանցից մեկը ոչնչացվել էր Մերձմոսկովյան շրջանում, ևս երկուսն ընկել էին Մոսկվա Սիթիի տարածքում՝ վնասելով գրասենյակային երկու աշտարակների ճակատային հատվածները։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկային։
Իսկ հուլիսի 31-ին ԱԹՍ-ն գրոհել էր Բրյանսկի մարզի Ներքին գործերի վարչության շենքը։
Մոսկվան և Մոսկվայի մարզը դարձյալ ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել
Մոսկվան և Մոսկվայի մարզը հերթական անգամ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Երկու ԱԹՍ-ներ խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, ևս մեկն ընկել է Մոսկվա Սիթիի տարածքում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։