Քաղաքական

01.08.2023 10:32


Երևանը և Բաքուն պետք է «բարդ փոխզիջումների» գնան․ Մեթյու Միլլեր

Երևանը և Բաքուն պետք է «բարդ փոխզիջումների» գնան․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրին հասնելու համար Հայաստանը և Ադրբեջանը պետք է «բարդ փոխզիջումների» գնան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Միլլերը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է։

«Մենք շարունակում ենք խոսել խաղաղության համաձայնագրի մասին և շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է։ Այնուամենայնիվ, մենք միշտ ասել ենք, որ դրան հասնելու համար երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների, և այդ իսկ պատճառով պետքարտուղարը շարունակել է խոսել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ բարդ փոխզիջումներին, որպեսզի նրանք կարողանան համաձայնության հասնել»,-նշել է Միլլերը։

Այս խորագրի վերջին նյութերը