Լրահոս

01.08.2023 11:26


Մահվան ելքով վրաերթ Խորենացի փողոցում. Ford Explorer-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Մահվան ելքով վրաերթ Խորենացի փողոցում. Ford Explorer-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երևանում այսօր՝ հուլիսի 31-ին, տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:00-ի սահմաններում Ford Explorer մակնիշի ավտոմեքենան Խորենացի փողոցում՝ 165/2 հասցեի դիմաց, «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, որը տեղում մահացել է։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը