Մգացված ապակիների ակտերը դատարանում հեշտությամբ բեկանվում են. փաստաբանը հայտնել է պատճառը
Մգեցված ապակիներով ավտոմեքենաների վարորդներին տուգանելու` հունիսի 1-ից ուժի մեջ մտած վարչական ակտերը դատարանում հեշտությամբ բեկանվում են։Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը` նշելով, որ իր մասնագիտական աշխատանքի արդյունքում անցած 2 ամսվա ընթացքում նման 5 ակտ է բեկանվել։
Ընդ որում, 2-ի բեկանման հիմքը եղել է այն, որ արձանագրությունը կազմող պարեկները դրանում չեն նշել, թե կոնկրետ ինչ սարքով է կատարվել չափումը (ապակիների մգեցվածության չափիչ սարքի տյալները չարտացոլելը):
«Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ կա 7-8 հիմք, որոնցով կարելի է բեկանել ակտերը` սկսած մթնոլորտային ճնշման, օդի խոնավության, ջերմաստիճանի պայմաններից մինչև բուն վարչարարություն, նյութական և պրոցեսուար իրավունքի խախտումներ»,–ասում է փաստաբանը։
Հունիսի 1-ից զբաղվելով մգեցված ապակիների տւգանքների ուսումնասիրությամբ` Վահե Գրիգորյանը հանգել է այն եզրակացության, որ սխալ կազմված արձանագրությունները հիմնականում պարեկների անգրագիտության հետևանք են։
«Պարեկների կազմած տուգանքի ակտերը բեկանվում են այն պատճառով, որ բարձրագույն կրթություն չունեցող անձինք, ստանալով սպայի կոչում, հասել են նրան, որ արդեն վարչարարություն են իրականացնում ու որոշում են` անձին տւգանել, թե ոչ։ Դրա համար էլ ակտերն այդ որակի են լինում»,–նկատում է մեր զրուցակիցը։
Հարցին, թե ինչու է մարդկանց օգնում բողոքարկել հատկապես մգեցված ապակիներով երթևեկելու հիմքով կազմված վարչական ակտերը, փաստաբանը պատասխանում է.
«Որովհետև ես կարծում եմ, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։
Խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը, Գրիգորյանի համոզմամբ, ոչ այնքան իրավական, որքան բարոյական հարթության վրա է։
«Եթե ՀՀ նվազագույն աշխատավարձի պարագայում, միջին աշխատավարձի պարագայում, առկա տնտեսական խնդիրների պարագայում, քաղաքացուն 25 000 դրամով տուգնում են և մեկ շաբաթվա ընթացքում 4 անգամ են տուգանում` ընդհանուր 100 000 դրամով, դա արդեն բարոյական ճգնաժամի մասին է վկայում»,–ասում է փաստաբանը։
Որպես օրինակ, Վահե Գրիգորյանը բերում է ՌԴ–ում նույն խախտման համար գործող տուգանքի չափը, որն ավելի քան 12 անգամ ցածր է Հայաստանում կիրառվող տուգանքի չափից` 2000 դրամ։ Թեև այդ երկրում աշխատավարձերը Հայաստանի աշխատավարձերից ու հատկապես նվազագույն աշխատավարձից բազմաթիվ անգամներ բարձր են։
Իսկ անձին երկրորդ անգամ նույն խախտման համար տուգանելու դեպքում ՌԴ–ում ոստիկանը արդեն ոչ թե ինքն է ակտը կազմում, այլ դիմում է դատարանին, որն էլ որոշում է` կրկնակի տուգանք կիրառե՞լ, թե՞ ոչ։
Վահե Գրիգորյանը չի հերքում` ապակիների մգացվածությունը ինչ–որ առումով խնդրահարույց է, բայց մյուս կողմից, նրա համոզմամբ, թաղանթապատված ապակին կարող է օգնել տեսողական խնդիրներ ունեցող անձանց` չվնասել նրանց տեսողությունը` դրանով իսկ ավելի բարձրացնելով երթևեկության անվտանգության աստիճանը։
«Օրինակ` անձինք, որոնք ունեն արևային լույսից ալերգիա, նրանց համար արևի ճառագայթներից պաշտպանվելու միակ ողջամիտ միջոցը կարող է լինել թաղանթը։ Նույն տրամաբանությամբ, եթե թաղանթը վտանգավոր է, ապա արևային ակնոցով ավտոմեքենա վարելն էլ կարող է վտանգավոր լինել, ու ակնոցի համար էլ կարող են տւգանք սահմանել, ինչը, իհարկե, ողջամիտ չի կարող լինել»,–կարծում է Գրիգորյանը։
Հիշեցնենք` սահմանված չափը գերազանցող մգացված ապակիների համար տուգանքի կիրառումն արտոնող որոշումն ուժի մեջ է մտել ս.թ. հունիսի 1-ից։ Թեև մգացված ապակիներով երթևեկելը շատ ավելի վաղուց էր արգելված ՀՀ օրենսդրությամբ, բայց տուգանքներ չեն կիրառվել, քանի որ ոստիկանությունը մգացվածության աստիճանը չափող սարքերով ապահովված չէր։
Ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի համար հիմք է ընդունվել ԵԱՏՄ գործող ստանդարտը, այն է` տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս:
Մգացված ապակիների ակտերը դատարանում հեշտությամբ բեկանվում են. փաստաբանը հայտնել է պատճառը
Մգեցված ապակիներով ավտոմեքենաների վարորդներին տուգանելու` հունիսի 1-ից ուժի մեջ մտած վարչական ակտերը դատարանում հեշտությամբ բեկանվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը` նշելով, որ իր մասնագիտական աշխատանքի արդյունքում անցած 2 ամսվա ընթացքում նման 5 ակտ է բեկանվել։