Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին կարող են հավելյալ մեղադրանքներ ներկայացվել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին կարող են հավելյալ մեղադրանքներ ներկայացվել. ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի զինդատախազի տեղակալ Ֆուադ Մամեդով:
«Եթե նախաքննության ընթացքում նոր փաստեր բացահայտվեն, ապա Մեշալի գյուղում ադրբեջանցիների ջարդեր կատարելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանին կարող են լրացուցիչ մեղադրանքներ առաջադրել»,-ասել է նա։
«Քննությամբ պարզվել է, որ այս հարձակումը ծրագրված է եղել, ինչը հաստատվում է քննչական նյութերով: Նպատակ է եղել մարդկանց զանգվածաբար դուրս բերել Մեշալի գյուղից, ապա սպանել, ուստի այս քրեական գործը քննվում է «Ցեղասպանություն», ինչպես նաև «Բնակչության տեղահանում և բռնի տեղահանում» հոդվածներով»,-ասել է զինվորական դատախազի տեղակալը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող արցախցի Վագիֆ Խաչատրյանին:
Վերջինիս իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է» (չակերտները-Tert.am)։
Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (մոտ 5,5 միլիոն մանաթի / մոտ 3,2 միլիոն դոլարի նյութական վնաս - Tert.am)» (չակերտները-Tert.am)։
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։

Աղբյուրը՝ tert.am