Լրահոս

01.08.2023 13:35


Արարատի մարզում բախվել են իրանական МАN բեռնատարն ու ՎԱԶ-2121-ը․ «Նիվան» բախվել է գազատար խողովակների հենասյուներին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են իրանական МАN բեռնատարն ու ՎԱԶ-2121-ը․ «Նիվան» բախվել է գազատար խողովակների հենասյուներին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 67-ամյա Յայա Ալլիի վարած MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը և Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Աշոտ Զաքարյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի հետևանքով «Նիվայի» վարորդ Ա․ Զաքարյանը և նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Գրիգոր Սարգսյանը, 39-ամյա Գոռ Հովհաննեսյանն ու 22-ամյա Արսեն Յարալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ժամանել են նաև «Գապրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, քանի որ «Նիվայի» կողաշրջման հետևանքով վնասվել են նաև դաշտով անցնող գազատար խողովակների հենասյուները։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը