Աշխարհ

01.08.2023 21:20


Սխալմամբ 17 տարի անազատության մեջ անցկացրած բրիտանացուն կարող են ստիպել վճարել բանտում ստացած սննդի համար

Սխալմամբ 17 տարի անազատության մեջ անցկացրած բրիտանացուն կարող են ստիպել վճարել բանտում ստացած սննդի համար

Մեծ Բրիտանիայի բնակիչը, որը 17 տարի բանտում է անցկացրել իրականում չգործած հանցանքի համար, այժմ կարող է ստիպված լինել փոխհատուցել բանտում իր պահպանման ծախսեր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

57-ամյա Էնդրյու Մալքինսոնն անարդարացիորեն դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ բռնաբարության համար, որը նա չէր կատարել։ Ի վերջո տղամարդը շահել է դատը, որի ընթացքում նա ապացուցել է իր անմեղությունը և ազատ արձակվել 17 տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո: Այժմ նա կարող է ստանալ մինչև մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ որպես փոխհատուցում իր անօրինական դատվածության համար։

Սակայն բրիտանացի փաստաբան Էդվարդ Հենրին զգուշացրել է, որ փոխհատուցում ստանալու գործընթացը կարող է տարիներ տևել։ Ավելին, վտանգ կա, որ իր պաշտպանյալին կարող են ստիպել զգալի գումար վճարել իր պահման ընթացքում բանտային ծառայությունների համար, ներառյալ սնունդը և կացարանը: Այս փաստն էլ ավելի մեծ վրդովմունք է առաջացրել Մալքինսոնի մոտ։

2003 թվականին այն ժամանակ 40-ամյա Էնդրյու Մալքինսոնը մեղավոր էր ճանաչվել Մանչեսթերի շրջանում մի կնոջ բռնաբարության համար: Տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Նրա փաստաբանն ասել է, որ դատավարության և հետագա ազատազրկման ընթացքում Մալքինսոնը պնդել է իր անմեղությունը և «հրաժարվել է խոստովանել սարսափելի հանցագործությունը, որոնք նա չի կատարել»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը