Լրահոս

01.08.2023 20:03


Հայ-թուրքական սահմանը հատելիս Սիրիայի քաղաքացի է ձերբակալվել

Հայ-թուրքական սահմանը հատելիս Սիրիայի քաղաքացի է ձերբակալվել

Սիրիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։

«Հուլիսի 20-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության «Մարգարա» սահմանապահ ուղեկալի հատվածում Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական պետական սահմանը»,-պատասխանել է ԱԱԾ-ն։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱԴԾ ՔԳՎ կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր․Օր․ 469-րդ հոդվածի առաջին մասին հատկանիշներով։

Մեր տեղեկություններով՝ սահմանախախտը Թուրքիայից Հայաստան անցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը